Իզմիրլյան բժշկական կենտրոնը շարունակում է միջազգային համագործակցությունը՝ ի շահ ազգաբնակչության առողջության: Ս.թ մայիսի 4-ից 8-ը Իզմիրլյան բժշկական կենտրոն կժամանեն գերմանացի հայտնի բժիշկներ Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի պրոֆեսորներ՝ օրթոպեդ-վնասվածքաբան Քրիստոֆ Յաշկեն և էսթետիկ վիրաբույժ Մարտին Շվարցը, ով առավել մասնագիտացված է տարատեսակ սպիների բուժման ոլորտում: Կկազմակերպվեն նաև վարպետաց դասընթացներ հայ մասնագետների համար:
Հերթագրվելու և խորհրդատվություն ստանալու համար զանգահարել Իզմիրլյան ԲԿ՝ հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 24 40 10, 83 33: