տուն Հասարակություն Բժիշկ «Իզմիրլյան» ԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքի կլինիկական պրակտիկայում ներդրվել են վարիկոզ հիվանդության բուժման...

«Իզմիրլյան» ԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքի կլինիկական պրակտիկայում ներդրվել են վարիկոզ հիվանդության բուժման նոր մեթոդներ

232
0

Ստորին վերջույթների վարիկոզ հիվանդության բուժման ավանդական եղանակը երկար տարիներ համարվում է դասական ֆլեբէկտոմիան: Ներկայում կլինիկական պրակտիկայում ներդրվել են վարիկոզ հիվանդության բուժման նոր մեթոդներ, որոնք հիմնված են ներանոթային թերմոօբլիտերացիայի սկզբունքի վրա, որը թույլ է տալիս իրականացնել միջամտությունը տեղային անզգայացմամբ, առանց կտրվածքների, ինչը քիչ ինվազիվ է և կոսմետիկ:

 

Միջազգային չափանիշներին համապատասխան վիրահատական միջամտություններն արդեն ներդրվել են և առաջին անգամ հանրապետությունում կիրականացվի «Իզմիրլյան» ԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքում ՝ վիրահատական ներանոթային ամբլիացիա, ստորին վերջույթների վարիկոզ հիվանդության ժամանակ: Միջամտությունը կատարվելու է պունկցիոն եղանակով ՝ տեղային անզգայացմամբ:

 

Վիրահատությունը կիրականցվի «Մետրոնիկ» ընկերության կողմից հրավիրված բժիշկ Ալեքսանդր Տատարինի և «Իզմիրլյան» ԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքի առաջատար մասնագետների հետ համատեղ:

 

Հերթագրվելու և տեղեկատվություն ստանալու համար դիմեք «Իզմիրլյան» ԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունք:

Բաժանմունքի վարիչ՝ բ.գ. թ. Վարդան Ոսկանյան
Հեռախոս. +374 91 30 08 97
Ծրագրի պատասխանատու և իրականացնող՝ բ. գ. թ. Գալուստ Բարաղամյան
Հեռախոս. +374 91 17 13 27