տուն Քաղաքական Միջազգային Իզաբելա Յայլյանը` Եվրոպայի չեմպիոն

Իզաբելա Յայլյանը` Եվրոպայի չեմպիոն

88
0

iza_2222

Լիտվայի Կլայպեդա քաղաքում շարունակվում է ծանրամարտի երիտասարդների(Մ20) և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, հաղորդում է Armsport.am կայքը

Մինչև 20 տարեկան աղջիկների 58 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Հայաստանը ներկայացնող Իզաբելա Յայլյանը: Հայ մարզուհին երկամարտի 194 կգ(88+106) արդյունքով ոսկե մեդալ է նվաճել  իր հիմնական մրցակցին` Ուկրաինան ներկայացնող Վերոնիկա Իվասյուկին գերազանցելով մեկ կիլոգրամով. 193 կգ (89+104): Բրոնզե մեդալը նվաճել է Ռուսաստանը ներկայացնող Իրինա Բայմուլկինան՝ 186կգ(85+101):