տուն Սպորտ Իզաբելա Յայլյանը` ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Իզաբելա Յայլյանը` ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

89
0

YAYLYAN

Կիպրոսի մայրաքաղաք Լիմասոլում շարունակվում է ծանրամարտի 20 և 23 տարեկան տղաների և աղջիկների Եվրոպայի առաջնությունը: Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր թիմը շարունակում է հաջող մրցելույթները:

Այս անգամ 58 կգ քաշային կարգում մեր դրոշի պատիվը բարձր է պահել 19-ամյա Իզաբելա Յայլյանը: Հայ մարզուհին հրում վարժությունում բարձրացրել է 85, իսկ պոկումում՝ 106 կիլոգրամ՝ երկամարտի 191 կգ արդյունքով հռչակվելով Եվրոպայի չեմպիոնուհի:

Հիշեցնենք, որ երեկ 56 կգ քաշային կարգում հանդես եկող Սմբատ Մարգարյանը ևս բարձրացել էր պատվո հարթակ՝ կանգնելով երկրորդ աստիճանին: