«Բոլոր նրանք, ովքեր կոչ են անում հեռացնել Իվետա Մուկուչյանին «Եվրատեսիլ» երգի մրցույթից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի համար, կամ վախենում են նրա հաղթանակից, կամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին սատարողներն են»,-այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը: