ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի ռազմական բազան հրթիռակոծելու որոշումը կայացրել է դստեր՝ Իվանկայի դրդմամբ. այս մասին գրում է բրիտանական հեղինակավոր The Independent պարբերականը:
Պարբերականը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել է, որ վճռական որոշման պահին Իվանկան «զգալի ազդեցություն է ունեցել Սպիտակ տան Օվալաձև դահլիճում»:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, աջակցել է Սիրիան հրթիռակոծելու մասին հոր որոշմանը և հայտարարել, որ հպարտանում է նրանով: