տուն Քաղաքական Միջազգային Իվանիշվիլուն մեղադրել են կրկնակնության մեջ

Իվանիշվիլուն մեղադրել են կրկնակնության մեջ

101
0

114044591_341639c

Ռուսաստանի քաղաքացի Ինգա Պավլովան Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն մեղադրել է կրկնակնության և իր տվյալներն անօրինական օգտագործելու մեջ: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:

Youtube-ում տեղադրված տեսանյութում Պավլովան պնդում է, որ 1991 թվականին նա ամուսնացել է Իվանիշվիլու հետ, իսկ 1994 թվականից նրանք բաժանվել են: Սակայն, վերջերս Պավլովան իմացել է, որ 1991 թվականին Իվանիշվիլին Վրաստանում ամուսնացել է Էկա Խվեդելիձեի հետ:

Պարզվում է, որ նա 1991 թվականին ամուսնացել է երկու տարբեր կանանց հետ: