«Վրացական երազանք» իշխող կոալիցիայի հիմնադիր, միլիարդատեր, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հերթական անգամ քննադատության է արժանացրել նախագահ Գեորգի Մարգվելաշվիլուն, ով, ըստ, Իվանիշվիլու, դարձել է կառավարության ընդդիմությունը։ Հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
Իվանիշվիլուն նյարդայնացնում է այն, որ իշխանության գալու հաջորդ իսկ օրը Մարգվելաշվիլին քննադատեց կառավարությանը և դարձավ նրա ընդդիմությունը։ «Մի խոսքով նա ընդդիմություն է իրեն իշխանության բերած թիմին և չի հայտնում դրա մասին, թեպետ իր բոլոր գործողութոյւններով ապացուցում է դա», — ասել է Իվանիշվիլին կիրակի օրը հեռուստաեթերում։