Իտալուհին, համացանցում տեսնելով «Իսլամական պետության» գրոհայիններից մեկի լուսանկարը, դրանում ճանաչել է իր կորած 3-ամյա որդուն: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Կինը պատմել է, որ վերջին անգամ իր տղային տեսել է, երբ վերջինս իր հոր հետ մեկնում էր Կուբա՝ բարեկամների մոտ: Ավելի ուշ տղամարդը մեկնել է Սիրիա և համալրել գրոհայինների շարքերը:
«Ես երբեք չէի մտածի, որ իմ ամուսինը կարող է ահաբեկիչ դառնալ», — հայտարարել է իտալուհին:
Նշվում է, որ տղամարդը սպանվել է, իսկ կինը իտալական ԶԼՄ-ների օգնությամբ զբաղվում է փոքրիկի որոնումներով: