Իտալիայի Իվրեա քաղաքում նարինջների մարտի ամենամյա փառատոնի ժամանակ 70 մարդ է տուժել։ Նրանք բոլորը գլխներին ստացած նարնջի հարվածներից վնասվածքներ են ստացել։ Եվս 28 մարդ հիվանդանոց է տեղափոխվել գինու եւ գլինտվեյնի չարաշահման պատճառով։ Նրանց թվում կա 12-ամյա մի տղա։
Փառատոնի կազմակերպիչների խոսքով՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Այս տարի նարինջների մարտի մասնակցության 7000 տոմս է վաճառվել, փոխանցում է Kedem-ը։