Իտալիայի խորհրդարանը փետրվարի 25-ին օրենքի նախագիծ է ընդունել, որն օրինականացնում է նույնասեռականների քաղաքացիական միությունները, հաղորդում է meduza.io-ն:
Օրինագծի օգտին քվեարկել է 173 սենատոր, 71-ը դեմ են եղել:
Օրենքի նախագիծը երաշխավորում է քաղաքացիական միության անդամներին ժառանգելու, հանգուցյալ զուգընկերոջ թոշակը ստանալու և ազգանունը փոխելու իրավունքները:
Նախկինում քաղաքացիական միությունները, այդ թվում՝ նույնասեռական զույգերի համար, ընդունվում էին երկրի միայն առանձին քաղաքների և շրջանների կողմից: