Իտալիայում օգոստոսի 27-ին համազգային սուգ է հայտարարվել լույս օգոստոսի 24-ի գիշերը երկրի կենտրոնական մասում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:
Այդ մասին, հայտնել է Նախարարների խորհրդի մամուլի ծառայությունը:
«Վաղը՝ օգոստոսի 27-ին, կկայանա զոհվածների հուշարկավորությունը Ասկոլի-Պիչենոյում, որին կմասնակցեն երկրի բարձրագույն ղեկավարությաններկայացուցիչները: Այդ կապակցությամբ Նախարարների խորհուրդը ազգային սուգիօր Է հայտարարում»,-ասված Է Կիջի պալատի պաշտոնական հայտարարության մեջ:
Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին արտակարգ դրություն է հայտարարել երկրի այն շրջաններում, որոնք տուժել են երկրաշարժից: Իտալիայի կառավարությունը 50 մլն եվրո է հատկացրել տուժածներին օգնություն ցուցաբերելու համար: Ռենցին խոստացել է, որ շուտով կհատկացվեն լրացուցիչ միջոցներ:
Պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ տարերային աղետի հետեւանքով զոհվել Է 268 մարդ, 387 տուժածներ գտնվում են հիվանդանոցներում:
Իտալիայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել լույս օգոստոսի 24-ի գիշերը: Առաջին ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 03:36-ին (Երեւանի ժամանակով՝ 05:36-ին), դրան հաջորդել է եւս մեկը՝ ավելի փոքր ուժգնությամբ: Էպիկենտրոնը գտնվում էր Հռոմից 113 կիլոմետր հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Օջախը, ըստ տարբեր տվյալների, 4-ից մինչեւ 10 կիլոմետր խորության վրա էր:
Ստորգետնյա ցնցումների հետեւանքով առավել մեծ ավերածություններ են եղել Ամատրիչե, Ակումոլի եւ Պեսկարա դել Տրոնտո բնակավայրերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: