տուն Լուրեր Իտալիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի

Իտալիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի

105
0

5387d39d925d23b9144b041c20d2163c

Իտալիայում երկու մարդատար գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, տասնյակ մարդիկ վիրավորվել են, շատերի վիճակը ծանր է` հաղորդում է BBC-ն:

Դեպքի վայր է ժամանել երկրի վարչապետ Մատեո Ռենցին: Տեղական իշխանությունները դիմել են բնակիչներին` խնդրելով արյուն հանձնել տուժածների համար: Դեպքի վայրում աշխատել է մոտ 200 մարդ: Փրկարարներն օգնել են ուղևորներին դուրս գալ ավերված վագոններից:

Գնացքների դիմային բախման պատճառները դեռևս անհայտ են: Իրավապահները ենթադրում են, որ պատճառը մարդկային գործոնն է եղել: