տուն Լուրեր Իտալիայում ձյան տակ մնացած հյուրանոցից ազատել են 8 մարդու

Իտալիայում ձյան տակ մնացած հյուրանոցից ազատել են 8 մարդու

132
0

1486033448 (1)

Ութ մարդ ողջ  են հայտնաբերվել իտալական հյուրանոցում, որը  մնացել էր ձնահյուսքի տակ. այս մասին հաղորդել է Ria.ru-ն:

Փրկարարները ուրբաթ առավոտյան հայտնաբերել  են առաջին ողջ մնացածներին Աբրուցցո իտալական նահանգում, սակայն առայժմ այդ մարդիկ  մնում են արգելափակված կիսավեր շենքում:

 

Իտալական ԶԼՄ-ներն արդեն այս իրադարձությունը հրաշք են անվանել` հաշվի  առնելով, որ ձյունով ծածկված հյուրանոցում ապրողների և անձնակազմի միջև գրեթե երկու օր կապ չի  եղել: