տուն Լուրեր Իտալիայում բողոքում են ադրբեջանական գազատարի կառուցման դեմ

Իտալիայում բողոքում են ադրբեջանական գազատարի կառուցման դեմ

175
0

91

Իտալիայի հարավային հատվածում գտնվող Սալենտո նահանգի բնակիչները իրենց բողոքն են արտահայտում  Անդրադրիատիկ գազատարի կառուցման դեմ, որով ադրբեջանական կապույտ վառելիքը մատակարարվելու է Եվրոպա:

No TAP կազմակերպության հարյուրավոր անդամներ ակցիայի ժամանակ փորձել են խանգարել գազատարի կառուցման աշխատանքներին՝ փակելով շինհրապարակը: Ակցիայի ժամանակ բախումներ են տեղի ունեցել անվտանգության աշխատակիցների և ցուցարարների միջև:

Նշվում է, որ գազատարի կառուցման դեմ բողոքի ցույցերը սկսվել են դեռ մարտ ամսից: