տուն Լուրեր Իտալիայում բեռնատարը մխրճվել է ցուցարարների բազմության մեջ

Իտալիայում բեռնատարը մխրճվել է ցուցարարների բազմության մեջ

100
0

1880160

Իտալիայի Պյաչենցա քաղաքում ցույցի ժամանակ բեռնատարը մխրճվել է ցուցարարների բազմության մեջ, ինչի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, այս մասին հաղորդում է  La Stampa հրատարակությունը:

Զոհվածը՝ 53-ամյա եգիպտացի է, նա մասնակցում էր իր աշխատավայրի դիմաց տեղի ունեցող բողոքին:  Ցուցարարները ցանկացել են վրաերթի ենթարկած վարորդի հետ հաշվեհարդար տեսնել, սակայն մոտակայքում գտնվող ոստիկանները հասցրել են ետ քաշել մեղավորին:
Նշենք, որ զոհված եգիպտացին ուներ 5 երեխա: