տուն Քաղաքական Միջազգային Իտալիայի խորհրդարանում սկսվել են երկրի նոր նախագահի ընտրությունները

Իտալիայի խորհրդարանում սկսվել են երկրի նոր նախագահի ընտրությունները

117
0

0,,17454608_303,00

Այսօր Երևանի ժամանակով 18:10-ին Հռոմի խորհրդարանական Մոնտեչիտորիո պալատում սկսվել են Իտալիայի 12-րդ նախագահի ընտրությունները: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Երկրի ղեկավարի աթոռը թափուր է մնացել հունվարի 14-ից, երբ 89-ամյա Ջորջո Նապոլիտանոն հրաժարական էր ներկայացրել:

Իտալիայի օրենսդրության համաձայն՝ նախագահն ընտրվում է երկրի խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում՝ Իտալիայի բոլոր նահանգների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քվեարկության իրավունք ունեն 1009 այսպես կոչված «մեծ ընտրողներ»: Այսպիսով, առաջին 3 փուլերում նոր ղեկավարի ընտրության համար կպահանջվի 673 ձայն: Փորձագետները, սակայն, սպասում են, որ նախագահ հնարավոր կլինի ընտրել միայն շաբաթ օրը, երբ ընտրական շեմը նվազի՝ հասնելով 505 ձայնի:

Հիշեցնենք, որ իշխող Դեմոկրատական կուսակցության թեկնածուն Սահմանադրական դատարանի դատավոր, նախկին փոխվարչապետ 73-ամյա Սերջիո Մատարելան է: