տուն Լուրեր Իտալիայի նախկին ԱԳ նախարարը ներգրավվել է փողերի լվացման գործում

Իտալիայի նախկին ԱԳ նախարարը ներգրավվել է փողերի լվացման գործում

93
0

itԻտալիայի արտաքին գործերի նախկին նախարար Ջանֆրանկո Ֆինին գումարային միջոցներ լվանալու գործով անցնող անձ է դարձել։ Այս մասին հաղորդում է L’Espresso պարբերականը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում գտնվող աղբյուրին։

Հաղորդագրությունում ասվում է, որ երկրի ֆինանսական գվարդիան Ֆինիի քաղաքացիական կնոջից եւ ընտանիքի եւ երկու անդամից 5 մլն եվրոյի ակտիվներ է առգրավել։ Նրանք մեղադրվում են իտալական քրեական օրենսգրքի երեք հոդվածների խախտման մեջ՝ կապված փողերի լվացման եւ ապօրինաբար շահույթ ստանալու հետ։ Ենթադրյալ հանցագործությունները տեղի են ունեցել 2008-ին։

Հետաքննության շրջանակներում իրավապահները Ֆինին են հանձնել, այսպես կոչված, «ծանուցում կասկածի մասին»՝ այս կերպ նրան տեղեկացնելով քննչական գործողությունների սկսվելու մասին։

Ջանֆրանկո Ֆինին Իտալիայի ԱԳՆ ղեկավար է եղել 2004-2006-ին՝ Սիլվիո Բեռլուսկոնիի կառավարությունում։ 2008-2013-ին նա զբաղեցրել է խորհրդարանի ստորին պալատի նախագահի պածտոնը, որը ըստ նշանակության երկրում երրորդն է։