Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն հայտարարել է, որ մի քանի շաբաթից պատրաստվում է հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
89-ամյա քաղաքական գործիչն, այսպիսով, վերահաստատել է, որ չի պատրաստվում մնալ մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը` 2020 թվականը: Նրա խոսքերով` ինքը ցանկանում է հեռանալ մինչև կավարտվի Իտալիայի նախագահությունը Եվրամիությունում, որը տեղի կունենա հունվարի 13-ին:
Նոր նախագահին պետք է ընտրի երկրի խորհրդարանը 15 օրվա ընթացքում: Հաղթողը պետք է հավաքի պատգամավորների ձայների 2/3-ը: