Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում (եվրոպական գոտի) կայացան G խմբի հանդիպումները:
Իսպանիայի հավաքականը 4:1 հաշվով հաղթեց Իսրայելի ընտրանուն: Իսպանացիներից աչքի ընկան Սիլվան, Վիտոլոն, Կոստան և Իսկոն. Իսրայելի միակ գոլը խփեց Ռաֆայելովը:
Իտալիայի ազգային թիմը 2:0 հաշվով հաղթեց Ալբանիային: 11 մետրանոցից դիպուկ հարվածով Դանիելե դե Ռոսին բացել է խաղի հաշիվը, իսկ 2-րդ կեսում այն կրկնապատկել է Իմոբիլեն: