Իտալացի և հույն փրկարարները Հունաստանի սահմանի մոտ այրվող Norman Atlantic լաստանավից տարհանել են 211 մարդու։ Նրանցից մի մասն ուղղաթիռներով տեղափոխվել է իտալական հիվանդանոցներ։ Վերջին տվյալներով՝ այրվող լաստանավում առայժմ մնում է 256 մարդ, որոնց նույնպես տարհանում են։
Գիշերվա ընթացքում երեք անգամ փորձ է արվել այրվող լաստանավը տեղափոխել իտալական ափին մոտ։ Սակայն, բոլոր դեպքերում, փորձերն անհաջող են եղել, քանի որ պարանները կտրվել են։ Իրավիճակը բարդանում է այն պատճառով, որ ծովն այդ շրջանում ալեկոծվում է։ Փրկարարներն ասում են, որ նավի կրակը հնարավոր չէ մարել, քանի որ այն մեծ տարածություն է ընդգրկել։