տուն Լուրեր Իտալիան օրինականացնում է նույնասեռ ամուսնությունը

Իտալիան օրինականացնում է նույնասեռ ամուսնությունը

84
0

69Vnd4GQ-580

Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել նույնասեռ ամուսնությունն օրինականացնող նախագծին, որը հինգշաբթի պետք է ընդունվի վերջնական ընթերցմամբ, հայտնում է «Ռոսբալթ» գործակալությունը:

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին քվեարկությունից առաջ հայտարարել է, որ «այսօր տոնական օր է մեծ թվով մարդկանց համար»:

«Մենք գրում ենք այնպիսի Իտալիայի պատմության նոր էջը, որը ցանկանում ենք կառուցել»,- ասել է Իտալիայի վարչապետը:

Աջ կենտրոնամետ կուսակցությունների պահանջով օրինագծից հանվել է միասեռական ընտանիքի կողմից երեխա որդեգրելու նորմը, ինչպես նաև նոր օրենքում չի լինի «ամուսնական հավատարմությունը պահպանելու» պարտավորությունը:

Միասեռականների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները բողոքում են, որ օրինագիծը կիսատ է, իսկ ահա երեխաների իրավունքներով զբաղվող կառույցները կոչ են արել պատգամավորներին մտածել իտալական ընտանիքների ապագայի և երեխաների իրավունքների մասին, այլապես կհրավիրեն համազգային հանրաքվե, որպեսզի չեղյալ համարվի այդ օրինագիծը: