Իտալիայի սահմանադրական դատարանի դատավոր, նախկին փոխվարչապետ 73-ամյա Սերջիո Մատարելան դարձել է Իտալիայի Հանրապետության 12-րդ նախագահ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, որ Իտալիայի ղեկավարի աթոռը թափուր է մնացել հունվարի 14-ից, երբ 89-ամյա Ջորջո Նապոլիտանոն հրաժարական էր ներկայացրել:
Իտալիայի օրենսդրության համաձայն՝ նախագահն ընտրվում է երկրի խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում՝ Իտալիայի բոլոր 20 նահանգների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Մատարելան երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվեց քվեարկության 4-րդ փուլում, երբ անհրաեշտ ձայների շեմը նվազել էր՝ հասնելով 505-ի: