տուն Քաղաքական Միջազգային Իտալիան կործանիչներ է ուղարկել Իրաք

Իտալիան կործանիչներ է ուղարկել Իրաք

70
0

Image of a 15 Squadron GR4 taken over Royal Air Force Lossiemouth, and surrounding countryside.

Իտալիան Իրաք է ուղարկելու Tornado տիպի կործանիչ ինքնաիթռներ, որոնք կմասնակցեն «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ռազմական գործողություններին։ Այս մասին հաղորդում են իտալական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Իտալիայի պաշտպանության նախարարությունում իրենց աղբյուրներին։

Ակնկալվում է, որ ինքնաթիռները Քուվեյթում կտեղակայվեն նոեմբեր ամսվա վերջին։ Իտալիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները կստանձնեն հետախուզական գործունեություն և հարվածներ չեն հասցնի Իսլամական պետության դիրքերին։