տուն Քաղաքական Միջազգային Իտալիան արգելափակում է փախստականներին զսպելու համար ԵՄ կողմից Թուրքիային 3 միլիարդ եվրո...

Իտալիան արգելափակում է փախստականներին զսպելու համար ԵՄ կողմից Թուրքիային 3 միլիարդ եվրո հատկացնելը

83
0

rsz_italian-flagՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիան դեմ է հանդես գալիս ԵՄ կողմից Թուրքիային 3 միլիարդ եվրո տրամադրելուն, ինչը պահանջել է Եվրոպական հանձնաժողովը։ Գումարը Թուրքիային տրվելու է նրա համար, որ նա զսպի փախստականների հոսքը ԵՄ։

Այդ մասին գործակալությանը հայտնել է Բրյուսելում նրա դիվանագիտական աղբյուրը. «Իտալիան դեռ արգելափակում է այդ որոշումը, քանի որ ԵՄ բյուջեից պլանավորված է հատկացնել 1 միլիարդ եվրո, իսկ մնացյալ 2 միլիարդ եվրոն նախատեսված է ԵՄ անդամ երկրների բյուջեներից»։

Սրանից առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Թուրքիան վճռորոշ դեր է խաղում ներգաղթյալների ճգնաժամի լուծման հարցում։ Թուրքիան ու ԵՄ-ը փախստականների կապակցությամբ 3 միլիարդ եվրոյի հատկացման շուրջ պայմանավորվածության են եկել նախորդ տարվա նոյեմբերին։