Իտալիայի հարավային Բազիլիկատա նահանգում գտնվող Մատերա հնագույն քաղաքը միջազգային ժյուրիի կողմից հռչակվել է Եվրոպայի 2019թ.-ի մշակութային մայրաքաղաք: Այս մասին հաղորդում է Իտալիայի մշակութային ժառանգության նախարարությունը:
Ժյուրիին բաղկացած էր 6 իտալացի և 7 տարերկրյա չեզոք փորձագետնետից: Ընտրության վերջին փուլում ընտրվել էին 6 քաղաքներ՝ Մատերան, Ռավենան, Կալյարին, Լեչեն, Պերուջան և Սիենան: Մատերայի օգտին, որի հին հատվածը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս է կազմում, քվեարկել էին ժյուրիի 13 անդամներից 7-ը:
Եվրոպայի 2019թ.-ի մշակութային երկրորդ մայրաքաղաքը բուլղարական Պլովդիվն է:
Հիշեցնենք, որ 1985թ.-ին առաջին անգամ այս կոչումը ստացել էր Աթենքը: Այդ թվականից ի վեր յուրաքանչյուր տարի 2 քաղաք ստանձնում է եվրոպական մշակույթի դրոշակակրի դերը: