տուն Քաղաքական Միջազգային Իտալական Բրեշիայում շներին ներկայացրել են իբրև պանդա

Իտալական Բրեշիայում շներին ներկայացրել են իբրև պանդա

122
0

0608-dogs

Չաու-չաու տեսակի երկու սպիտակ շնիկների իտալական կրկեսում ներկայացել են իբրև վարժեցրած պանդա: Այս մասին հաղորդում է Il Messaggero պարբերականը:

«Օրփեոս» թափառող կրկեսը, որը վերջին շաբաթներին ներկայացումներ էր տալիս Բրեշիա քաղաքի մոտակայքում, խաբեության մեջ «բռնվել է» կենդանիների իրավունքների պաշտպանների կողմից: Նրանք հաղորդել են ոստիկանություն՝ հայտնելով, որ կենդանիներին հարդարել են և նրանց հետ լուսանկարվելու համար այցելուներից գումար են կորզում:

Իշխանություններն առգրավել են շներին, նրանց առողջությանը ոչինչ չի սպառնում: Պարզվել է, որ չորքոտանիներին Իտալիա են բերել կեղծ փաստաթղթերով: Կրկեսի տիրոջը մեղադրանք է առաջադրվել՝ խաբեության հոդվածով: