տուն Քաղաքական Միջազգային Իտալա-արաբական «Ասադաքահ» կենտրոնը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան հայկական կողմի նկատմամբ

Իտալա-արաբական «Ասադաքահ» կենտրոնը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան հայկական կողմի նկատմամբ

64
0

romaՀայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը լուրջ անհանգստություն են առաջացնում իտալա-արաբական «Ասադաքահ» կենտրոնում: «Ադրբեջանն ասես օգտվում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակից և հրահրում է նոր պատերազմ, որը կործանարար հետևանքներ կարող է ունենալ ոչ միայն տարածաշրջանի, այլև Եվրոպայի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասվում է կենտրոնի տարածած հայտարարության մեջ: «Ասադաքահ»-ից համոզմունք հայտնեցին, որ խաղաղ հայ բնակչության դեմ իրականացվող ոտնձգությունների միջոցով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նպատակ ունի շեղել ուշադրությունն իր երկրում մարդու իրավունքների ոտնահարումներից:

Իտալա-արաբական կենտրոնը հորդորել է եվրոպական և մասնավորապես Իտալիայի հանրությանը չգերագնահատել տնտեսական և քաղաքական շահերը և դատապարտել ագրեսիվ ռազմավարությունը, որը հանգեցնում է պատերազմի, բռնության և զանգվածային սպանությունների: