տուն Քաղաքական Միջազգային Իսրայելում ծնվել է երկգլխանի սալամանդր

Իսրայելում ծնվել է երկգլխանի սալամանդր

129
0

10834179_10152918371493501_682858128_n

Իսրայելի Հայֆայի համալսարանի լաբորատորիայում ծնվել է հրե սալամանդր, որն ունի երկու գլուխ։ Այս մասին հաղորդում է Live Science-ը։ Գիտնականները դժվարանում են բացատրել այս երևույթը, սակայն նշում են, որ դա պատահական մուտացիայի և շրջակա միջավայրի աղտոտվածության հետևանք է։

Բնապահպան Լեո Բլաուշթեյնի խմբի անդամները սալամանդրներին հավաքում են, որպեսզի նրանք ծննդաբերեն լաբորատոր պայմաններում։ Այս կենդանու մորը հայտնաբերել են Գալիլեի լեռներում։ Գլուխներն անվանել են Առնե և Սեբաստիան՝ գերմանացի երկու գիտնականների՝ Առնե Նոլտեի և Սեբաստիան Շտայնֆարցի պատվին, ովքեր Բլաուշթեյնի հետ միասին ուսումնասիրում են այս կենդանիներին։