տուն Քաղաքական Միջազգային Իսրայելում ձերբակալվել է Մադոննայի ալբոմը հրապարակած ցանցահենը

Իսրայելում ձերբակալվել է Մադոննայի ալբոմը հրապարակած ցանցահենը

113
0

1035x1035-rebelheart

Իսրայելի ոստիկանությունը ամերիկացի փոփ երգչուհի Մադոննայի համակարգչի վրա հարձակվելու մեջ կասկածվող ցանցահենին: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:

39-ամյա տղամարդը ձերբակալվել է մեկամսյա հետաքննությունից հետո, որ իրականացրել է Lahav 433 հատուկ ծառայության ցանցային հանցագործությունների դեմ պայքարի բաժինը:

Lahav 433-ի տարածած տեղեկություններով՝ տղամարդը «կոտրել է միջազգային մակարդակի մի քանի արտիստների անձնական համակարգիչներն ու գողացել դեռ չթողարկված կատարումներ դրանք առցանց վաճառելու նպատակով»:

Հիշեցնենք, որ Մադոննայի Rebel Heart ալբոմի նախնական տարբերակը համացանցում էր հայտնվել նախորդ տարվա դեկտեմբերին: