Իսրայելն ու Թուրքիան, հանուն ընդհանուր շահերի, թաղել են պատերազմի կացինը: Այս մասին ասված է Euronews-ի իտալական խմբագրության պատրաստած տեսանյութում:
«Իսրայելը միանում է սուննիների բլոկին, որն իրեն հակադրում է սիրիա-իրանական՝ շիաների բլոկին: Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները վատթարացան 2010 թվականին Mavi Marmara նավի հետ կապված միջադեպի պատճառով: Հիմա երկու երկրները խոսում են մերձեցման մասին, բայց դրա հետեւում ավելին կա, ամենայն հավանականությամբ, տարածաշրջանում Վաշինգտոնի ակտիվության անկման լույսի ներքո իրանական բլոկին դիմակայելու ցանկությունը»,- ասված է ռեպորտաժում:
Իսրայելի գլխավոր հյուպատոս Շայ Քոենը վստահ է, որ նույնիսկ այնպիսի անհարմար թեմաներ, որոնցից մեկը 2010 թվականին Իսրայելի ափերին ծովային շրջափակումն անցնելու փորձն է, արդեն հաղթահարված են:
Այն ժամանակ Իսրայելի հատուկ ծառայությունները գրոհել էին նավը եւ 9 մարդու սպանել:
«Բայց երկու երկրների շահերը չափազանց ուժեղ են, ինչն էլ մի քանի տեւած լարվածությունից հետո հաշտեցման հանգեցրեց»,- նշված է տեսանյութում: