տուն Քաղաքական Միջազգային Իսրայելի վարչապետը ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում. Օբաման՝ խաղից դուրս

Իսրայելի վարչապետը ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում. Օբաման՝ խաղից դուրս

167
0

10714693_359705394185571_890780829_n

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոեհները, ով հանրապետական կուսակցության անդամ է, հրավիրել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին Կոնգրես, որպեսզի վերջինս ելույթ ունենա Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը:

Հանրապետական կոնգրեսականը Նեթանյահուհին հրավեր է ուղարկել նախագահ Օբամայի Կոնգրեսի 2 պալատների անդամներին ուղղված ելույթից մեկ օր անց: Օբաման իր ելույթում հայտարարել էր, որ հարկ եղած դեպքում կկիրառի իր վետոյի իրավունքը Իրանի նմատմաբ նոր պատժամիջոցներ մտցնելու մասին Կոնգրեսում մշակվող որոշման դեմ: Ինչպես հայտնի է, Իսրայելն այս հարցի շուրջ ունի առավել կոշտ դիրքորոշում:

Իսրայելի վարչապետն արդեն ընդունել է հրավերը և պլանավորում է այցելել ԱՄՆ մարտ ամսվա ընթացքում:

Սպիտակ տունն, իր հերթին, շտապել է հայտարարել, որ Կոնգրեսի ներկայացուցիչը արարողակարգային կոպիտ խախտում է թույլ տվել, քանի որ պետությունների առաջին դեմքերին հրավեր ուղարկելու իրավունք ունի միայն ԱՄՆ նախագահը:

Վերջին տեղեկատվության համաձայն՝ խաղից դուրս հայտնված նախագահը մերժել է հանդիպում ունենալ Իսրայելի վարչապետի հետ՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում Նեթանյահուին ընդունելով որևէ կերպ ազդել Իսրայելում մարտի 17-ին նշանակված ընտրությունների ժողովրդավարական ընթացքի վրա և ակամայից հանդես գալ այս կամ այն թեկնածուի օգտին: