Իսրայելի ու Պաղեստինի պատվիրակությունները սեպտեմբերի 24-ին վերսկսելու են անուղղակի բանակցությունները՝ նպատակ ունենալով հասնել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կնքված հրադադարի ժամանակավոր համաձայնագրի պայմանների ընդլայնմանը: Այս մասին հաղորդում է BBC-ին:
Հիշեցնենք, որ Իսրայելը օգոստոսի 26-ին համաձայնվել էր Գազայի հատվածում հրադադար կնքել: Ավելի վաղ այդ շրջանում հրեական բանակը շուրջ 50 օր իրականացնում էր «Անխորտակելի ժայռ» գործողությունը, որին պահեստինյան կողմից զոհ է գնացել ավելի քան 2,1 հազար մարդ, ևս 11 հազարը վիրավորվել է, իսկ 100 հազարը՝ անօթևան մնացել:
Նշվում է, որ երեքշաբթի օրը Իսրայելն ու Պաղեստինը ՄԱԿ-ի միջորդությամբ հասել են համատեղ բանակցությունների վերսկսվան մուրջ համաձայնության: