տուն Քաղաքական Միջազգային Իսրայելի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև լուրջ տարաձայնություններ կան. Սպիտակ տուն

Իսրայելի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև լուրջ տարաձայնություններ կան. Սպիտակ տուն

49
0

3942835

ԱՄՆ-ի և Իսրայելի ղեկավարների միջև «հիմնարար տարաձայնություններ» կան՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:

«Մենք կցանկանայինք, որ Իսրայելի վարչապետը կիսեր մեր նախագահի հայացքները` կապված իրանական միջուկային ծրագրի շուրջ միջազգային անհանգստության վերացման հետ: Սակայն նա այդ հայացքները չի կիսում», — Սպիտակ տան մամլո խոսնակի խոսքերն է մեջբերում CNN-ը:

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը «ողջ ուժերով փորձում է նրան համոզել, որ պետք է օգտագործել ստեղծված դիվանագիտական հնարավորությունը», սակայն Նեթանյահուն կրկին ու կրկին ցույց է տալիս, որ երկու կողմերի միջև այս հարցում «հիմնարար տարաձայնություններ» կան: