Իսրայելը ուժով կպատասխանի Սիրիայի և Լիբանանի սահմանների մոտ յուրաքանչյուր հարձակմանը: Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնի խոսքերն է փոխանցում գերատեսչության մամլո ծառայությունը:
«Մենք չենք հանդուրժի երկրին վնաս հասցնելու և ոչ մի փորձ:Մենք մեղավոր կհամարենք Իսրայելի հյուսիսային հարեւան պետությունների իշխանություններին, ռեժիմներին և կազմակերպություններին. Իսրայելի սուվերենությունը խախտելու և Իսրայելի քաղաքացիներին ու զինվորականներին վնասելու յուրաքանչյուր փորձ ծանր հետևանքներ կունենա նրանց համար»,- նախազգուշացրել է նախարարը:
Հիշեցնենք, որ կիրակի սիրիական Էլ-Քունեյտրա շրջանում օդային հարվածի հետևանքով զոհվել են Իրանի «իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի 6 ներկայացուցիչ և շիական «Հեզբոլահ» խմբավորման 6 ակտիվիստ:
Հաջորդ օրը Յաալոնը չէր հաստատել իսրայելական ուժերի առնչությունը միջադեպին՝ նշելով, որ տարածաշրջանում տեղի ունեցող յուրաքանչյուր նման դեպքից հետո բոլորը շտապում են մեղադրանքներ հնչեցել Իսրայելի հասցեին:
Նույն օրը «Հեզբոլահ» խմբավորման քաղաքական խորհրդի անդամ Մահմուդ ալ-Կումատին հայտարարել էր, որ դիմադրության ուժերը(շիական ոստիկանությունը) իրեն իրավունք է վերապահում պատասխանել իսրայելական մարտահրավերին:
«Դա տեղի կունենա ճիշտ պահին, ճիշտ տեղում»,- ընգծել է ալ-Կումատին:
Իսրայելական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ Իսրայելը ուժեղացրել է անվտանգության գործողությունները սահմանային շրջաններում: