Իսրայելական հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է սիրիական ռազմական ինքնաթիռը, որը ներխուժել է Իսրայելի օդային տարածք։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
«Դա հավանաբար սիրիական ՄիԳ-21 է», — ասվում է հայտարարության մեջ։ Ինքնաթիռը խփվել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Նշվում է, որ ինքնաթիռի բեկորները գտնվում են Սիրիայի տարածքում։