տուն Քաղաքական Միջազգային Իսրայելը կտրուկ պատասխան է տվել Ռուսաստանին

Իսրայելը կտրուկ պատասխան է տվել Ռուսաստանին

143
0

MOSHE_2518591b

Իսրայելն ամենաբարձր մակարդակով կոշտ պատասխան է տվել Ռուսաստանին, որի ԱԳՆ-ն հրեական պետությունից պահանջել էր բացատրություններ տալ Սիրիայում օդային հարվածներ հասցնելու համար:

Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնն ասել է, որ բոլոր նրանք, ովքեր զինում են մեր հակառակորդներին, պետք է իմանան, որ անցնում են «կարմիր գիծը»: «Մենք ոչ ոքի թույլ չենք տա կասկածի տակ դնել Իսրայելի և նրա քաղաքացիների անվտանգությունը: Պատրաստ ենք ցանկացած պահի ոչնչացնելու այն օբյեկտը, որը վնաս է հասցնում մեր ազգային անվտանգությանը», — նշել է Յաալոնը:

Վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր հերթին հայտարարել է, որ իրեն մտահոգում է Ռուսաստանի ԱԳՆ-ի կոշտ հայտարարությունն այդ կապակցությամբ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իսրայելն օդային հարված էր հասցրել Դամասկոսի շրջաններից մեկին և միջազգային օդանավակայանին: Իսրայելական որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ Իսրայելը ոչնչացրել է «Հիզբոլլահի» համար նախատեսվող Ս-300 զենիթահրթիռային համակարգերը: