տուն Քաղաքական Միջազգային Իսրայելը կրակ է բացել Սիրիայի բանակի դիրքերի ուղղությամբ

Իսրայելը կրակ է բացել Սիրիայի բանակի դիրքերի ուղղությամբ

104
0

9

Իսրայելը մի քանի օդային հարված է  հասցրել Գոլանի բարձունքներում դիրքավորված  սիրիական բանակի ուղղությամբ, հաղորդում է Reuters գործակալությունը:

Առայժմ զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում: Իսրայելի պաշտպանության բանակում հայտնել են, որ բանակի հրետանին կրակ է բացել Սիրիայի ուղղությամբ այն ժամանակ, երբ Իսրայելի կողմ է անցել մեկ հրթիռ:

Իսրայելական բանակում կարծում են, որ դա տեղի է  ունեցել հակառակ կողմերի միջև մարտերի ժամանակ հրթիռը սխալ ուղղությամբ  արձակելու պատճառով: