Իսրայելը ուշադիր հետևում է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակին և աջակցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին հարցի խաղաղ կարգավորման հարցում` հայտարարել է Իսրայելի ԱԳՆ եվրասիական դեպարտամենտի տնօրեն, Բաքվում այդ երկրի նախկին դեսպան Ռաֆայել Հարպազը:
«Տարածաշրջանին խաղաղություն է պետք, — նշել է նա: — Իսրայելը լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ: Եթե խաղաղություն լինի, վստահ եմ, որ տարածաշրջանի տնտեսական ներուժը կաճի»: