Սիրիայի զինված ուժերը հայտարարել էին, որ խոցել են իսրայելական ռազմական ինքնաթիռ և հետախուզական անօդաչու սարք այն բանից հետո, երբ Սիրիայի Էլ Քունեյթրա նահանգում Իսրայելի զինվորականները հարվածներ էին հասցրել սիրիական բանակի դիրքերին:
Իսրայելը հերքել է Սիրիայի զինված ուժերի հայտարարությունը` իսրայելական ռազմական ինքնաթիռի և հետախուզական անօդաչու սարքի խոցման վերաբերյալ:
«Բոլոր ինքնաթիռները վերադարձել են բազա»,- նշված է իսրայելական բանակի հայտարարության մեջ: