Իսրայելի պաշտպանության նախարարությունը Պենտագոնի աջակցությամբ Ալյասկայի տարածքում անցկացրել է Arrow-3 հակահրթիռային պաշտպանության նոր համալիրի փորձարկում, որը կարող է խոցել թիրախը երկրի մթնոլորտից սահմաններից դուրս:
Ալյասկայում անցկացված վարժանքները իսրայելական Arrow-3 հակահրթիռային պաշտպանության համալիրի առաջին փորձարկումներն էին երկրի սահմաններից դուրս: Ըստ զինվորականների հաղորդումների, փորձարկումներն ապացուցեցին երկրի մթնոլորտի սահմաններից դուրս թիրախները խոցելու հնարավորությունը:
Ալյասկայի տարածքն ընտրվել էր հրթիռների հնարավորությունները ստուգելու համար, որոնք իբր անհնար է թեստավորել Իսրայելում: Երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նույնիսկ հայտարարել է, որ փորձարկումները «գերազանցել են բոլոր համարձակ սպասումները»:
Նրա խոսքով՝ Իսրայելը այսօր հասել է հսկայական հաջողությունների անվտանգության ոլորտում և կարող է հաջողությամբ դիմակայել հակառակորդի բալիստիկ հրթիռներին, որտեղից էլ դրանք արձակվեն:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Իսրայելը փորձարկել էր հակահրթիռային պաշտպանության այս համալիրը իր տարածքում՝ հաջողությամբ խոցելով բալիստիկ թիրախը մթնոլորտի սահմաններից դուրս:
Ալյասկայում Arrow-3-ի փորձարկումներին հետևել է նաև ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Ռոն Դերմերը: