Իսրայելի Հայֆա քաղաքի դատարանում քաղաքացիներից մեկն Աստծո դեմ հայց է ներկայացրել, հաղորդում է The Times of Israel-ը:
Տղամարդը, ում անունը չի հայտարարվում, բողոքել է, որ Աստված վերջին շրջանում չափազանց անարդար է իր հանդեպ: Դատական նիստի արձանագրության մեջ նշվում է, որ Աստված, որպես մեղադրյալ, չի ներկայացել դատարան:
Դատավորն այդ դատական հայցը զավեշտալի է համարել` նշելով, որ տղամարդը պետք է «օգնության համար դիմի որևէ այլ տեղ»: Նշվում է, որ այդ տղամարդը նախկինում էլ բողոքել է Աստծուց:
Վերջին երեք տարվա ընթացքում նա պահանջել է արգելել Աստծուն մոտենալ իրեն, սակայն ոստիկանները հրաժարվել են այդ պահանջը կատարելուց: