տուն Հասարակություն Մշակույթ Իսրայելցի գիտնականները վերծանել են մ. թ. VI դարի գլանաձեւ ձեռագիրը

Իսրայելցի գիտնականները վերծանել են մ. թ. VI դարի գլանաձեւ ձեռագիրը

18
0

glanakԻսրայելցի գիտնականներին հաջողվել է վերծանել 1500 տարի առաջ հրդեհված Էյն Գեդի սինագոգից դուրս բերված հին գլանաձեւ ձեռագիրը:

Գլանաձեւ ձեռագրի ածխացած մնացորդները հայտնաբերվել էին դեռեւս 45 տարի առաջ, երբ սինագոգում պեղումները նոր էին սկսվել, սակայն մինչեւ վերջերս անհնար էր կարդալ ձեռագիրը:

Հետազոտողների հաղորդմամբ, ձեռագիրը հաջողությամբ վերծանել են՝ կիրառելով միկրոտոմոգրաֆիայի մեթոդը: Պարզվել է, որ այնտեղ աստվածաշնչյան Լեւիտ գրքից հատվածներ են: Գիտնականները նշել են, որ գլանաձեւ ձեռագիրը թվագրվում է մ. թ. VI դար:

Այսպիսով, սա Կումրանի ձեռագրերից (մ.թ.ա. 250-68 թթ) հետո բիբլիական տեքստի հնագույն պատճենն է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: