Իսրայելի անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում կիրառվելիք միջոցների վերաբերյալ,ասվում է վարչապետ Բինյամին Նեթանյահուի աշխատակազմի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Իսրայելի անվտանգության խորհուրդը հաստատել է ահաբեկչության ալիքի դեմ կիրառվելիք հավելյալ միջոցների փաթեթը: Իսրայելի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները կօժանդակեն ոստիկանությանը քաղաքներում և ճանապարհներին», — ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի իշխանությունները շրջափակել են քաղաքների արաբական թաղամասերը: