տուն Քաղաքական Միջազգային Իսպանիայում մեկնարկել է La Tomatina 70-րդ փառատոնը

Իսպանիայում մեկնարկել է La Tomatina 70-րդ փառատոնը

101
0

tomatina13

Իսպանիայի Բունյոլ քաղաքում այսօր մեկնարկել է ավանդական La Tomatina փառատոնը,  հաղորդում է lenta.ru-ն:

Միմյանց վրա հասուն լոլիկներ նետելուն մասնակցել է 40 հազար մարդ, որի վրա ծախսվել է  40 տ լոլիկ (մոտ 150 հազար հատ):

“Տոմատամարտից”  հետո, որն առավոտյան 10-ից 11-ն է տևել, իշխանություններն անցել են քաղաքային փողոցների մաքրման աշխատանքներին, իսկ մասնակիցներն էլ հասարակական ցնցուղների տակ մաքրվել են “մարտի” հետքերից:

Ավանդաբար այս տոնը մեկ շաբաթ է տևում: Բունյոլից հետո լոլիկամարտեր են սկսվելու նաև Իսպանիայի մյուս քաղաքներում:

Տոնն անց է կացվում 1945-ից: Մարտի կաննոների համաձայն, լոլիկը սկզբում պետք է ճզմել, ապա միայն նետել հակառակորդի վրա: Այլ բանջարեղենի գործածումն արգելված է: Մարտը  տևում է ուղիղ մեկ ժամ ու դադարում ավարտի ազդարարման պես: 70-րդ փառատոնին տոնավաճառ է գործել, երաժշտական համարներ, շքերթ, պարեր ու հրավառություն է եղել: