Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունից հաղորդել են, որ իսպանացի և մարոկացի ոստիկանները համատեղ ուժերով ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ կասկածվող 4 անձի, հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ 4 կասկածյալները զբաղվել են Սիրիայի և Իրաքի տարածքում ԻՊ-ի շարքերում նոր մարդկանց ներգրավմամբ:
Վերջիններս նաև նախապատրաստել են զինյալների, ովքեր պատրաստ կլինեին ահաբեկչական գործողություններ իրականացնել Իսպանիայի և Մարոկոյի տարածքում: