տուն Լուրեր Իսպանիայում ՀՀ դեսպան Ադոնցն իր հավատարմագրերը հանձնեց Իսպանիայի թագավորին

Իսպանիայում ՀՀ դեսպան Ադոնցն իր հավատարմագրերը հանձնեց Իսպանիայի թագավորին

99
0

10685350_959567970736066_1712377403372106891_n

Հոկտեմբերի 6-ին Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն իր հավատարմագրերը հանձնեց Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդին:

Հանձնման արարողությունից հետո դեսպան Ադոնցն առանձնազրույց ունեցավ Ֆելիպե 6-րդի հետ, որին մասնակցում էր նաև Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալլոն:

Երկուստեք անդրադարձ կատարվեց միջազգային կազմակերպություններում համագործակցությանը և կարևորվեց քաղաքական երկխոսության մակարդակի բարձրացումն ու տնտեսական համագործակցության խորացումը:

Ֆելիպե 6-րդի խնդրանքով դեսպանը ներկայացրեց արդիական միջազգային խնդիրների և հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող հարցերի առնչությամբ Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները:

Հանդիպման ավարտին Իսպանիայի թագավորը խնդրեց իր լավագույն մաղթանքները փոխանցել ՀՀ նախագահին և հայ ժողովրդին: