տուն Լուրեր Իսպանիայում ձերբակալվել է ԻՊ-ին հարելու մեջ կասկածվող երկու մարոկկացի

Իսպանիայում ձերբակալվել է ԻՊ-ին հարելու մեջ կասկածվող երկու մարոկկացի

83
0

Islamic_State_(IS)_insurgents,_Anbar_Province,_IraqԻսպանիայի ոստիկանությունը Մադրիդում և Բարսելոնայում նոյեմբերի 19-ին ձերբակալել է Մարոկկոյի երկու քաղաքացու, ովքեր մեղադրվում են երիտասարդներին համացանցի միջոցով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերը ներգրավելու մեջ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով Reuters գործակալությունը, այս մասին հայտնել է Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը:

Փարիզում ԻՊ իրականացրած ահաբեկչությունից հետո Իսպանիան 2015 թվականից ուժեղացրել է երկրում ազգային անվտանգության մակարդակը: Այս ընթացքում երկրի ոստիկանությունը ձերբակալել է 163 մարդու, ովքեր մեղադրվում են ԻՊ-ին հարելու մեջ: