Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը ստորագրել է երկրի խորհրդարանը ցրելու և հունիսի 26-ին նոր ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիր, հայտնում է Korrespondent-ը:
Բանն այն է, որ դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո պատգամավորները համաձայնության չեն եկել, թե ով պետք է լինի երկրի վարչապետը: Վարչապետի պաշտոնի շուրջ կոնսենսուսի բացակայության պարագայում թագավորն իրավասու է ցրել պառլամենտը և նշանակել արտահերթ ընտրություններ:
Ֆիլիպ 6-րդը կոչ է արել դաս քաղել ստեղծված իրավիճակից և հաջորդ խորհրդարանում համաձայնության հասնել վարչապետի պաշտոնի շուրջ որքան հնարավոր է արագ: Նշվում է, որ Իսպանիայում մինչ օրս կրկնակի խորհրդարանական ընտրություններ չեն անցկացվել: