Իսպանիայի Կաստիլյա — Լա Մանչա շրջանը լիովին արգելել է բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում: Այս մասին գրում է The Local-ը:
Ավելի վաղ օրենքը հնարավորություն էր տալիս մասնավոր դպրոցներին սեփական կանոններ սահմանել, սակայն այժմ խելախոսներն ու պլանշետները լիովին արգելվելու են բոլոր ուսմանական հաստատություններում:
Արգելքը բացառություններ է սահմանում, եթե սարքն անհրաժեշտ է ուսումնական պրոցեսի համար: Սակայն նման դեպքերում անհրաժեշտ է ստանալ հաստատության ղեկավարության հատուկ թույլտվությունը:
Օրենքը խախտած աշակերտները կզրկվեն դասամիջոցից կամ ստիպված կլինեն արտաժամյա դասերի մասնակցել: Նշենք, որ, հարցումների համաձայն, աշակերտների 70 տոկոսը դեմ է նման օրենքի կիրառմանը: